ՌԴ Սեւծովյան նավատորմի հրթիռային 3-րդ նավն է Սեւաստոպոլից մեկնել Սիրիա
International newsՌԴ Սեւծովյան նավատորմի «Միրաժ» հրթիռային 3-րդ նավը Սեւաստոպոլից մեկնել է Սիրիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ղրիմի ուժային կառույցներում իր աղբյուրները։
Ամենամոտ ժամկետներում ՌԴ ռազմածովային նավատորմի էսկադրան կհամալրվի 2 փոքր հրթիռային նավերով. «Սերպուխով» եւ «Զելյոնի դոլ» նավերը՝ զինված «Կալիբր» թեւավոր հրթիռներով հոկտեմբերի 3-ին դուրս են եկել Սեւաստոպոլից։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ ի տարբերություն «Սերպուխովի» եւ «Զելյոնի դոլի», որոնք զինված են «Կալիբրներով», «Միրաժը» կրում է «Մալախիտ» հականավային հրթիռներ։