Հալեպում գնդակոծվել է լրագրողների ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների հյուրանոցը
International newsՀալեպում հյուրանոցը, որտեղ ապրում են օտարերկրացի լրագրողները, ենթարկվել է ականանետային հարձակման։ Տուժածներ չկան՝ հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը», որի թղթակիցը եղել է այնտեղ գտնված լրագրողների թվում։
Նշվում է, որ հյուրանոցում են տեղակայված նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցչությունները։
Գնդակոծումը տևել է մոտ կես ժամ։ Գրոհայինները հյուրանոցի և հարևան բնակելի տների ուղղությամբ 6-ական են արձակել։ Ականներից մեկն ընկել է հյուրանոցային համալիրի տանիքին։