Թուրքիայի 176 քաղաքացի Շվեդիայից քաղաքական ապաստան են խնդրել
International newsԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո 176 մարդ Շվեդիային ապաստան ստանալու դիմում է ներկայացրել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ապաստան ստանալու խնդրանքով դիմած անձանց շարքում կան զգալի թվով գյուլենականներ: Շվեդիայից ապաստան խնդրած անձանցից է նաև թուրքական Today’s Zaman պարբերականի Անկարայի բաժնի նախկին ներկայացուցիչ Աբդուլլահ Բոզքուրթը, որի դիմումին դեռևս պատասխան չի տրվել: