Լեհաստանի խորհրդարանը չի ընդունել աբորտներն արգելող օրենքը
International newsԼեհաստանի խորհրդարանը հոկտեմբերի 6-ին քվեարկել Է երկրում աբորտները գործնականում ամբողջովին արգելելու օրենքի դեմ: Դրան դեմ են քվեարկել 450 պատգամավորներից 345-ը, այն պաշտպանել են միայն 58 պատգամավորներ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խորհրդարանում քվեարկությունը տեղի Է ունեցել երկրում անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին: Սգո սեւ հագուստ հագած հազարավոր կանայք հոկտեմբերի 3-ին դուրս Էին եկել լեհական քաղաքների փողոցներ: Նմանօրինակ ակցիաներ են անցկացվել նաեւ եվրոպական այլ քաղաքներում՝ Բեռլինում, Լոնդոնում եւ Փարիզում:
Լեհաստանում առանց այդ Էլ բավականին խիստ Է աբորտները կարգավորող օրենսդրությունը: Դեռ 1993 թվականին ընդունված օրենսդրությունն աբորտներ թույլատրում Է միայն բռնաբարությունների, ինցեստի դեպքերում, ինչպես նաեւ բժշկական ցուցումներով պայմանավորված աբորտները, օրինակ՝ կնոջ կյանքի համար սպառնալիքի եւ պտղի դեֆորմացիաների դեպքում:
Երկրում, որտեղ ապրում Է 38 մլն մարդ, տարեկան 2 հազարից պակաս օրինական աբորտներ են անում: Մինչդեռ իրավապաշտպանները հաշվել են, որ անօրինական ճանապարհով կամ արտասահմանում տարեկան արվում են եւս 100-150 հազար աբորտներ: