Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդայում
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդա նահանգում, որտեղ «Մեթյու» հուժկու փոթորիկը հարվածել է արևելյան ափերին:
Ինչպես հաղորդում է NBC News-ը, այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նախագահ Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել նահանգում և հանձնարարել է դաշնային օգնություն տրամադրել տեղական ուժերին, որոնք փորձում են հաղթահարել հոկտեմբերի 3-ից ԱՄՆ-ում մոլեգնող փոթորիկի հետևանքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոթորիկի վտանգավորությունը գնահատվում էր 4-րդ աստիճանի: Փոթորիկը շարունակում է տարածվել` մեծ ուժգնությամբ: Կանխատեսվում է, որ վաղն այն հասնելու է Մայամի:
Վերջին տվյալներով` փոթորիկի զոհերի թիվը հասել էր 102-ի ԱՄՆ-ում, իսկ Հաիթիում` 98-ի: