Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը տեղափոխվել է հիվանդանոց
International newsՊաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննում անցնելու նպատակով:
BBC-ի փոխանցմամբ` Աբասի վարչակազմի ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ խոսքը սիրտ-թոքային հետազոտության մասին է:
Միաժամանակ վերջինս ընդգծել է, որ Աբասն իրեն լավ է զգում, իսկ բուժզննումն անհրաժեշտ է արյան անոթների հնարավոր խցանումը բացահայտելու և վերացնելու համար:
Նախօրեին` Հորդանանից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ Աբասը գտնվում էր պաշտոնական այցով, Պաղեստինի ղեկավարն սկսել է բողոքել վատ ինքնազգացողությունից և հոգնածությունից:
Մահմուդ Աբասը 81 տարեկան է: Նա Պաղեստինի ինքնավարությունը ղեկավարում է 2005 թվականից: