Բաքվում բախվել են բեռնատար մեքենան եւ ապրանքատար գնացքը
International newsԲաքվում վաղ առավոտյան բեռնատար մեքենայի եւ ապրանքատար գնացքի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը բախվել է ապրանքատար գնացքին, ինչի հետեւանքով մեքենայի վարորդը եւ ուղեւորները տեղում մահացել են։ Նրանց մարմինները դուրս են բերել դեպքի վայր ժամանա փրկարարները։
Carclub.az–ի տեղեկություններով՝ «Գալա» ավտոմայրուղին կառուցվել էր դեռ ամռանը, սակայն մինչեւ հիմա դրա մոտ ուղեփակոց չկա։