Բաքվում քանդվող տների բնակիչները բողոքի են դուրս եկել
International newsԲաքվում քանդվող տների բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ փակելով Բաքու-Սումգայիթ ճանապարհի երթեւեկությունը: Արդյունքում հսկայական խցանում է առաջացել:
Ըստ Turan գործակալության՝ քաղաքացիները բողոքում են փոխհատուցման չափի դեմ:
Դեպքի վայր ոստիկանության եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների ժամանումից հետո ճանապարհը բացվել է, բնակիչները սկսել են բանակցել փոխհատուցման չափի շուրջ:
Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից գործակալությանը հաղորդել են, որ այդ վայրում դեպո է կառուցվում, այդ պատճառով 66 տուն է քանդվելու:
Նշվում է նաեւ, որ բնակիչներն այդ վայրում տուն կառուցելու թույլտվություն չեն ունեցել: