Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

Society

Հոկտեմբերի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի ունեցավ Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը. տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեցին ՀՀ և Գևորգյան ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` Ճեմարանի կրթական առաջընթացի տեսանկյունից մեծապես կարևորելով այս իրադարձությունը:

Արարողությանը ներկա ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ բ.գ.դ. Լիլիթ Արզումանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված` Գևորգյան ճեմարանում մասնագիտական խորհրդի կազմի տեղեկագիրը, գիտական մասնագիտությունների անվանացանկը և կանոնակարգերը: 

«Շատ ուրախ եմ, որ կարող եմ մի փոքր նպաստ բերել այս արարողությանը և այս երևույթին: …Կարծում եմ, որ սա կնպաստի Գևորգյան հոգևոր ճեմարանի հետագա գործունեությանը և այն փառքին, որ նախկինում ունեցել է և պետք է ունենա մեր Գևորգյան ճեմարանը», - ասաց ԲՈՀ նախագահը:

Այնուհետև շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով ամենքին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` նախարարը մասնավորապես նշեց. «Մենք գտնվում ենք մի հաստատության պատերից ներս, որտեղ առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության մեջ, մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում, սկսվեց մասնագիտական կրթության դասավանդումը: Եվ ես իմ երիտասարդության տարիներից հիշում եմ, թե նույնիսկ խորհրդային տարիների ժամանակ ինչ մեծ պատիվ էր այստեղ դասավանդելը: Ընտրյալներն էին գալիս այստեղ դասավանդելու և հպարտությամբ էին դա նշում, որովհետև այստեղ է, որ անթեղված է հայ տեսակի որակը»: 

ԿԳ նախարարը փաստեց, որ ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհումով ճեմարանը դառնում է միջազգային մակարդակի հաստատություն, որն «Աստվածաբանություն» մասնագիտության մուտքով և մասնագիտական խորհրդի ձևավորմամբ կարևոր առաքելություն ունի իրականացնելու` ներկա աշխարհի պայմաններում` իբրև կրողը Հայոց Եկեղեցու դարավոր ժառանգության և արժեքների, իր ներդրումը բերելու աստվածաբանական նորօրյա զարգացումներում:

Պրն. Լևոն Մկրտչյանն այս առիթով շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն մեծ ուշադրության համար, որ Նորին Սրբության կողմից դարձվում է կրթությանը, գիտությանը և հայեցի դաստիարակությանը:   

 

Ցերեկույթի ընթացքում ազգային երգերի կատարմամբ հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի: 

Արարողությունը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

«Մեր լուսամիտ, երանաշնորհ Գևորգ Դ Հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով հաստատվեց այս հոգևոր հաստատությունը` նպատակ հետապնդելով, որ եկեղեցական մեր կյանքում բարի ավանդույթները վերականգնվեն և այս հաստատությունից ներս կրթվեն, դաստիարակվեն արժանավոր եկեղեցականներ ու հայորդիներ: Այս հաստատության նշանաբանն էր` առաջին հերթին կրթել արժանավոր հայ մարդ, հայ անհատ և, միաժամանակ, պատրաստել արժանավոր հայ եկեղեցական: 

Եվ այս հաստատությունն իր առաքելությունը փառքով ու պատվով իրականացրեց ազգային մեր կյանքում: Բազում մեծանուն մտավորականներ դուրս եկան այս հաստատությունից և իրենց կարևոր ծառայությունը բերեցին ազգային մեր կյանքին: Նաև` արժանավոր եկեղեցականներ, ովքեր եկան հոգևոր կյանքը պայծառացնելու, մեր ժողովրդի հավատքը լուսավորելու, նրա ընթացքը հավատարմության մեջ պահելու մեր հայրերի սրբազան հավատքին», - նշեց Հայոց Հայրապետը: 

Աղոթքով հիշելով ճեմարանի ջահը մշտավառ պահած բոլոր երախտավորներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր, Հայրենիքի անկախության պայմաններում, կրթօջախը նոր ուժգնությամբ է շարունակում իր առաքելությունը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հասցնելով հոգևորականների արժանի սերունդ: 

Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ասպիրանտական կրթության իրավունքի շնորհումը Գևորգյան ճեմարանին ոչ միայն խրախույս պիտի լինի ճեմարանականների և եկեղեցականների համար, այլ նաև պատասխանատվության աստիճանի բարձրացում, որպեսզի ճեմարանի հարկից ներս կերտվի գիտնական հոգևորականների սերունդը` աստվածաբանական տարբեր ոլորտներում զորացնելու ու զարգացնելու հայ հոգևոր միտքը: 

Նորին Սրբությունն այս նշանակալի իրադարձության առիթով իր գնահատանքը հայտնեց Կրթության և գիտության նախարարին Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող մշտական զորակցության համար, ինչպես նաև իր հայրապետական օրհնությունը բերեց ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանին և ՀՀ ԿԳՆ Լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ճեմարանի տեսչությանն ու դասախոսներին Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար: Գարեգին Բ Հայրապետը հորդորեց ճեմարանի սաներին ամեն ջանք գործադրել`  գիտնական եկեղեցականների տեսիլքի իրականացնողները դառնալու համար:

Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետն օրհնեց ներկաներին:

Արարողությանը ներկա էին Գևորգյան ճեմարանի դասախոսներն ու սաները, այս օրերին Մայր Աթոռում ընթացող «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի մասնակիցները:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes