Իտալիան 1 մլն եվրո է հատկացրել «Մեթյու» փոթորիկից տուժածների համար
International newsԻտալիան 1 մլն եվրո է հատկացրել` որպես օգնություն Կարիբյան ավազանում մոլեգնող «Մեթյու» փոթորիկից տուժածներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Իտալիայի ԱԳ նախարարությանը:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունից հայտնել են, որ վնասի փոխհատուցման համար 600 000 եվրո կհատկացվի ՅՈւՆԻՍԵՖ-ին և 400 000 եվրո կփոխանցվի Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը Հայիթիում հասել է 842-ի:
Հայիթիում տուժածներին օգնություն է խոստացել տրամադրել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: