Yerevan, 12.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Թվային տկարամտության» համաճարակը. բոլոր ծնողներին՝ պարտադիր կարդալ

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Այսօր ողջ աշխարհը տարվել է տարատեսակ գաջեթներով: Այս ամենը թվում է՝ հեշտացրել է մեր կյանքը, սակայն  սրա հետ մեկտեղ անհերքելի է այն փաստը, որ մարդկությունը մոլորվել է «թվային տկարամտության» լաբիրինթում:

Ընդ որում՝ «թվային տկարամտություն» արտահայտությունը մասնագետները դիտակրում են ոչ թե որպես փոխաբերություն, այլ ախտորոշում:

2007թ. մասնագետները նկատել են, որ տարեցտարի էլ ավելի շատ երեխաների մոտ է նկատվում ցրված ուշադրություն, թույլ հիշողություն, ինքնատիրապետման թույլ շեմ, նյարդային շեղումներ, ընկճախտ: Ուսումնասիրությունները ցոեւյց են տալիս, որ «թվային սերնդի ներկայացուցինչենրի ուղեղներում նկատվում են փոփոխություններ, որոնք սովորաբար ի հայտ են գալիս գանգուղեղային վնասվածքների արդյունքում, կամ էլ վաղաժամ տկարամտության դեպքում, որը սովորաբար խոր ծերության ժամանակ է ի հայտ գալիս: Դժվար է հավատալ, բայց միջին վիճակագրական տվյալներով ընդամնեը 7 տարեկան եվրոպացի ամեն 2-րդ երեխան արդեն իր կյանքի մեկ տարին (այսինքն 365/24) ամբողջությամբ անցկացրել է համակարգչի առաջ, իսկ 18 տարեկան պատանին համակարգչին է «նվիրել» իր կյանքի չորս տարիները:

Շատերն ասում են՝ հիմա երեխաները առաջվանը չեն, սերունդը շատ է փոխվել: Գուցե և փոխվել է՝  բայց մարդու կենսաբանության մեջ ոչինչ չի փոխվել: Մարդու ուղեղը նույնն է՝ ինչ-որ հազարավոր տարիներ առաջ էր՝ 100 միլիարդ նեյրոններ, որոնցից յուրաքանչյուրը կապված է իր նման 10 000 ավորների հետ:Ուղեղը պետք է զարգացնել ու սնել: Բոլոր մեր մտածմունքները, գործողությունները, բարդ խնդիրների լուծումները իրենց հետքն են թողնում մեր ուղեղի վրա:«Ոչինչ չի կարող փոխարինել երեխայի ինքնուրույն մտածողությունը, աշխարհը ինքնուրույն բացահայտելու  ձգտումը, երբ երեխան ամեն քայլափոխի բացահայտում են նորն ու անծանոթը», — ասում է բրիտանացի հոգեբանության պրոֆեսոր Տանյա Բիրոնը:

Սա սարսափելի է, բայց 1970թ.-ից սկսած տան շուրջ  երեխաների համար հատկացված  միջավայրը, որտեղ երեխաները սովորաբար զարգանում  ու ինքնուրույն աշխարհ են բացահայտում՝ կրճատվել  է 90 տոկոսով: Այժմ երեխաներին աշխարհը երևում է միայն այն չափով, ինչ չափ որ ունի իրենց սմարթֆոնը: Երեխաները մոռացել են, իսկ ամենասարսափելին՝ որ նրանց մի մասը նույնիսկ չգիտի, թե ինչ հաճույք է անձրևի տակ վազելը, թղթե նավակներ դնել ջրափոսերի մեջ,  ծառ բարձրանալ, և ուղղակի՝ խոսել միմյանց հետ:  Բայց չէ որ նրանք պետք է զարգացնեն իրենց մկանները, բացահայտեն ու հաղթահարեն շրջապատող աշխարհի վտանգները, և շփվեն սերնդակիցների հետ: «Զարմանալի է, թե ինչ արագությամբ է ձևավովել միջավայրի նոր ձևը, որտեղ զգայարաններից ոչ մեկը, բացի տեսողականից ու լսողականից, չեն մասնակցում ոչ մի պրոցեսի, երբ մեր ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք էկրանի առաջ, մաքուր օդ շնչելով զբոսնելու և դեմ դիմաց բանավոր զրույցներ վարելու փոխարեն», — ասում է Սյուզեն Գրինֆիլդը և ավելացնում,-«մենք իսկապես մտահոգվելու առիթ ունենք»:

Գլխուղեղը ձևավորվում է, երբ կան արտաքին ազդակներ, և որքան դրանք շատ լինեն, այնքան լավ ուղեղի համար: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երեխաները ֆիզիկապես փորձեն ճանաչել աշխարհը, և ոչ թե վերտուալ: Միայն ճիգ գործադրելու դեպքում է ուղեղը զարգանում, իսկ համակարգչի միջոցով հեշտ ստացված պատասխանները միայն բթացնում են նրա բազմաթիվ կարողությունները: Երեխային անհրաժեշտ է նաև առողջ ու լիարժեք քուն, բայց ժամանակակից երեխաները երբեք չեն գնում ժամանակին քնելու, որովհետև չեն կարողանում կտրվել համակարգից: Սա զգալիորեն կրճատում է նրանց քնի ժամանակը և առաջ է բերում բազմաթիվ թեղումներ: Ինչպե՞ս կարող է զարգանալ երեխայի մտահորիզոնը, եթե նա հոգնած է և նույնիսկ գլխացավ ունի, իսկ դպրոցի առաջադրանքները ուղղակի «չեն մտնում» նրա գլուխը:

Իսկ ինչպե՞ս են ազդում թվային տեխնոլոգիաները երեխաների գլխուղեղի վրա. Առաջին հերթին՝ արտաքին ազդակների քանակությունը սահմանափակվում է միապաղաղ ու միօրինկա զբաղմունքի՝ համակարգչի դիմաց նստելու շնորհիվ: Երեխան չի ստանում իրեն անհրաժեշտ կենսափորձը, որպեսզի շարժվի առաջ և զարգացնի իր ուղեղի նաև այլ հատվածները, որոնք պատասխանատու են ապրումակցելու, ինքնատիրապետման, որոշումներ կայացնելու համար: Իսկ այն, ինչը չի աշխատում՝ մեռնում է: Երեխաներն ուղղակի դադարել են մտապահել ինֆորմացինա, որովհետև գիտեն՝ կփնտրեն համացանցում ու նորից կստանան պատասխանը: Սա էլ բթացնում է հիշողությունը, որովհետև հիշողությունը կոփել է պետք, իսկ երբ այն չի կոպվում՝ վերանում է: Ու սխալ է այն կարծիքը, որ հիմա երեխաները ավելի խելացի են համացանցի շնորհիվ: Իրականում՝ այսօրվա 11-րդ դասարանցիները կատարում են այն առաջադրանքները, որոնք 30 տարի առաջ լուծում էին ավելի վաղ տարիքում: «Այն, որ համակարգչային տեխնոլոգիաները շուտով կճնշեն մարդկային ուղեղն ու այն կդարձնեն փոքր երեխայի ուղեղի չափսերի՝ լրիվ հավանական տարբերակ է», — ավելացնում է Սյուզեն Գրինֆելդը:

Ի՞նչ անել, մեր երեխաներին «թվային տկարամտությունից»  փրկելու համար.

Նախ՝ սահմանափակիր նրա շփումը ցանկացած տեսակի գաջեթի հետ:Սթիվ Ջոբսը հենց այդպես էլ անում էր իր երեխաների հետ: Նրա երեխաները առհասարկ երբեք iPad չեն օգտագործել, իսկ մնացած գաջեթները արգելված էր օգտագործել գիշերային ժամերին և հանգստյան օրերը: Իսկ ահա 3D Robotics-ի հիմնադիր  Քրիս Անդերսոնը ասում է,- «Ես՝ առավել քան մեկ ուրիշը լավ գիտեմ, թե որքան վտանգավոր է համացանցում երկար ժամանակ անցկացնելը: Ես ինքս առնչվել եմ այդ խնդրի հետ, և չեմ ցանկանում, որ իմ երեխաներև ևս ունենան այդ խնդիրները»: Իսկ ահա Blogger և Twitter սերվիսների հիմնադրի որդիները իրավունք չունեն մեկ ժամից ավելի զբաղվել իրենց պլանշետներով ու հեռախոսներով:

Ահա և  «ի՞նչ անել» հարցի պատասխանը: Հոգ տար ապագա սերնդի համար, մտածիր՝ ի՞նչ ապագա է նրանց սպասվում 10-20 տարի անց, եթե այսօր նրանք օրվա կեսը (եթե ոչ ավելին) անցկացնում են իրենց գերզարգացած գաջեթների էկրանների առաջ:

Պատրաստեց Արմինե Հայրապետյանը

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution