Թուրքիայի և Իրաքի միջև առանց վիզային ռեժիմ է հաստատվել
International newsԹուրքիայի և Իրաքի միջև հաստատվել է առանց վիզային ռեժիմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում:
Նշվում է, որ նման որոշումը կայացվել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու նպատակով: