Նյու Յորքում անհայտ անձը խոզի հանդերձանքով կանգնել է Թրամփ-Թաուերի մոտ
International newsՆյու Յորքում ցուցարարը խոզի հանդերձանք է հագել եւ կանգնել Թրամփ-Թաուերի մոտ՝ որպես Դոնալդ Թրամփի դեմ բողոքի նշան: Այս մասին հայտնում է Fox Carolina-ն: Անհայտ անձը ձեռքին բռնել էր «Թրամփը խոզ է» գրությամբ պաստառ:
Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել կանանց վերաբերյալ Թրամփի քամահրական արտահայտությունները, այդ թվում՝ նրանց արտաքինի եւ քաշի մասին:
Ուրբաթ Թրամփը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար:
Այսօր Թրամփն ու Քլինթոնը կանցկացնեն երկրորդ բանավեճը: Վիճակահանությամբ առաջին հարցը տալու է Քլինթոնը: