Վանաձորում մեկնարկած նորընտիր ավագանու առաջին նիստին կընտրվի քաղաքապետը
PoliticsՎանաձոր քաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում կընտրվի Վանաձորի քաղաքապետը ավագանու անդամների փակ քվեարկությամբ:
Հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրվեց Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և Լուսավոր Հայաստան կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու անդրանիկ նիստ է գումարվել նաև Գյումրի քաղաքում: