Քլինթոնը Թրամփի մեջ դրական գիծ է տեսել
International newsԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 9-ին Սենթ Լուիսում կայացած նախընտրական երկրորդ բանավեճի ընթացքում պատասխանել են այն հարցին, թե իրենք կարող են արդյոք գոնե մեկ դրական գիծ նշել միմյանց մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քլինթոնն ասել Է, որ Թրամփը հիանալի երեխաներ ունի եւ շատ բան Է անում նրանց համար: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Թրամփը չունի այն որակները, որոնք անհրաժեշտ Է նախագահ դառնալու համար:
Թրամփն իր հերթին հայտարարել Է, թե «Հիլարին մարտիկ Է եւ երբեք չի հանձնվում»:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հաջորդ եւ վերջին բանավեճը նշանակված Է հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասում՝ Նեւադայի համալսարանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: