Թուրքիայում կրկին ոստիկաններ են ձերբակալվել
International newsՉափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի դեմ Թուրքիայում իրականացվող գործողությունների շրջանակում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Haberturk-ը:
Նոր գործողության ժամանակ ձերբակալվել է 125 ոստիկան, ովքեր մեղադրվում են գյուլենական խմբավորման անդամ լինելու մեջ:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում եներկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ,երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածիկազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսովփորձել է ամրապնդել իշխանությունը: