Ծրագրել են Էրդողանին սպանել վիրահատության ժամանակ. մանրամասներ՝ նրա դեմ մահափորձի մասին
International newsԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները որոշել են նոր մանրամասներ հրապարակել դեռևս 2012 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ պլանավորելու մասին:
Ըստ Sputniknews-ի՝ մի գաղտնի վկա ցուցմունք է ներկայացրել՝ խոստովանելով, որ ինքը Գյուլենական շարժման անդամ է:
Համաձայն իշխանամետ կայքերի հրապարակումների՝ թուրքական «Զաման» թերթի հիմնադիր Ալաադին Քայան Էրդողանի՝ 2012 թվականի վիրահատությունից մի շաբաթ առաջ թերթի խմբագրությունում գաղտնի հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ «այս անգամ հիվանդանոցում այս գործը պետք է ավարտին հասցնի»:
Կայքը հիշեցնում է, որ դեռտևս այն ժամանակ վարչապետ Էրդողանը հրաժարվել էր վիրահատությունից:
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը մեղադրվում է հուլիսի 15-ի հեղաշրջամն փորձն իրականացնելու մեջ: Դեպքից հետո երկրում ընթացող գործողությունների շրջանակներում իշխանությունները մինչ օրս տեղի ուենցած իրադարձությունների մեծ մասը բարդեցին Գյուլենական շարժան վրա: Հայտարարվեց նաև, որ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը նույնպես կապ ունի Գյուլենական շարժման հետ: