Ֆեթուլլահ Գյուլենը ցանկանում է ամուսնանալ. թուրքական պարբերական
International newsԹուրքական պարբերականներից մեկի` Turkiye Gazetesi-ի սյունակագիր Ֆուաթ Ուղուրը տեղեկություն է հրապարակել այն մասին, թե չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը պատրաստվում է ամուսնանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում «Հուրիեթ» պարբերականը:
Նշվում է, թե հարսնացուին Գյուլենը գտել է վեց ամիս առաջ:
Խոսելով տեղեկության աղբյուրի մասին` Ուղուրը նշում է, թե այս մասին գյուլենական մի իմամ հայտնել է մեկ այլ երկրում գտնվող ընկերոջը:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում եներկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ,երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից: Թուրքիայիիշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել Գյուլենին: Այս նպատակով Թուրքիայիարդարադատության նախարարությունը հատուկ թղթածրար է ներկայացրել ԱՄՆ-ին:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածիկազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսովփորձել է ամրապնդել իշխանությունը: