Հայր և որդի Էրդողանները պահանջում են ազատազրկել Թուրքիայի ընդդիմադիր ուժի առաջնորդին
International newsԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու` Բիլալ Էրդողանի բողոքների հիման վրա սկսված հետաքննությունն ավարտվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, կազմվել է մեղադրական եզրակացություն, որով պահանջվում է Քըլըչդարօղլուին ազատազրկել մինչև 2 տարի և 8 ամիս ժամկետով:
Թուրքիայի քեմալական կուսակցության ղեկավարը մեղադրվում է ավագ և կրտեսեր Էրդողաններին «մամուլի միջոցով հրապարակայնորեն ծաղրելու» մեջ: