Խիստ Brexit-ը տարեկան 66 մլրդ ֆունտ կնստի Մեծ Բրիտանիայի վրա
International newsԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խիստ սցենարը կարող Է երկրի տնտեսության համար տարեկան 38-ից մինչեւ 66 մլրդ ֆունտ ստեռլինգ (47-81 մլրդ դոլար) արժենալ 15 տարվա ընթացքում: Կորուստները պայմանավորված կլինեն հարկային մուտքերի նվազմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին գրում Է The Times թերթը՝ վկայակոչելով թագավորության ֆինանսների նախարարության նյութերը:
Խիստ սցենարի համաձայն՝ երկիրը դուրս Է գալիս եվրոպական ազատ առեւտրի գոտուց եւ հարմարվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին: Այդ դեպքում Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կարող Է ընկնել 9,5 տոկոսով: