Հյուսիսային Կորեայում 13 մարդ է զոհվել երկրի նախկին առաջնորդների դիմանկարները ջրհեղեղից փրկելու ժամանակ
International newsՀյուսիսային Կորեայի նահանգներից մեկում ուսմասվարը 6 ուսուցիչների և 6 աշակերտների հետ ջրհեղեղի ժամանակ նետվել է ջուրը՝ փրկելու Կիմ Չեն Իրի և Կիմ Իր Սենի դիմանկարները։ Բոլոր 13-ը զոհվել են։
«Լայնռոք» թայֆունի հետևանքով հեղեղվել էր Համգյոն-Պուկտո նահանգը։ Հեղեղումների հետևանքով երկրում 34 մարդ է զոհվել։ Կան 15 անհետ կորածներ։ Վնասվել է ավելի քան 17 հազար տուն՝ հայտնում է joinfo.ua-ն։