ԱՄՆ-ն մտադիր է վերանայել Սաուդյան Արաբիային օգնության ծրագրերը
International newsԵմենում սգո արարողության ժամանակ հասցված ավիահարվածների մասին հաղորդագրություններից հետո ԱՄՆ իշխանությունները մտադիր են վերանայել Սաուդյան Արաբիային օգնության ծրագրերը:ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Անցած հանգստյան օրերին իրականացված հարձակումների լույսի ներքո մենք մտադիր ենք լրացուցիչ վերանայել օգնության ծրագրերը, որոնք տրամադրվում են Սաուդյան Արաբիային: Գործընթացը սկսվել է»,- լրագրողներին ասել է Քիրբին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն մշտապես վերանայում է օտար պետություններին օգնության իր ծրագրերը: «Վերջին ամիսներին դա վերաբերել է նաեւ Սաուդյան Արաբիային, եւ մենք այդ մասին հրապարակային ասել ենք»,- ասել է նա: