Կոնգոյում լարվածությունը պահպանվում է
International newsԿոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում իշխող կոալիցիայի եւ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության միջեւ լարվածությունը պահպանվում է՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների համար կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է Կոնգոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մաման Սամբո Սիդիկուն:
Նրա խոսքով՝ ընդդիմությանը առաջնորդները պահանջում են, որպեսզի նախագահ Ժոզեֆ Կաբիլան 2016 թվականի դեկտեմբերի 18-ին հեռանա պաշտոնից: Նրանք հայտարարել են, որ հոկտեմբերի 19-ին հերթական ցույցն է անցկացվելու:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է սեպտեմբերի 19-ին եւ 20-ին ընդդիմության կազմակերպած ցույցերի ընթացքում բռնության դեպքերի մասին, որոնց ընթացքում 49 քաղաքացիական անձ եւ 4 ոստիկան էր զոհվել, 140 քաղաքացիական անձ վիրավորվել էր, ավելի քան 100 մարդ էլ՝ ձերբակալվել:
Հատուկ ներկայացուցիչը կրկին դիմել է քաղաքական առաջնորդներին եւ նրանց կողմնակիցներին՝ կոչ անելով զերծ մնալ բռնության ցանկացած նոր դրսեւորումներից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: