Գերմանացիները կանցլերի պաշտոնի թեկնածուների թվում նախապատվությունը տալիս են Մերկելին եւ Շուլցին
International newsԳՖՀ-ի նոր կանցլերի պաշտոնի թեկնածուների շարքում գերմանացիները նախապատվությունը տալիս են երկրի գործող ղեկավար Անգելա Մերկելին եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել Է Forsa հետազոտական ինստիտուտը, կանցլերի ուղղակի ընտրությունների դեպքում Մերկելի օգտին կքվեարկեր հարցվածների 45 տոկոսը, Շուլցի օգտին՝ 29 տոկոսը: Ընդ որում՝ գործող փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը առայժմ կարող Է ակնկալել միայն 18 տոկոսի աջակցությունը:
Գերմանիայում կանցլերին ընտրում են ոչ ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանական ընտրությունների արդյունքում. թեկնածուին առաջարկում են հաղթած կուսակցությունները:
Հարցումը հոկտեմբերի 6-ին եւ 7-ին անցկացվել Է Stern հանդեսի եւ RTL-Wahltrend հեռուստածրագրի պատվերով, դրան մասնակցել Է 1002 մարդ: Հարցման անճշտությունը կազմում Է մոտավորապես 3 տոկոս:
Մինչդեռ ավելի վաղ Bild թերթը՝ վկայակոչելով Insa հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները, հայտնել Է, որ Բունդեսթագում Անգելա Մերկելի դաշինքը, որը բաղկացած Է «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միություն» (ՔՍՄ) կուսակցություններից, սահմանել Է ժողովրդականության հակառեկորդ: Դաշինքին ցուցաբերվող աջակցությունն ընկել Է ձայների մինչեւ 29,5 տոկոսի նշագիծ: Նրա համար դա վատագույն արդյունքն Է պատմության մեջ: Մինչ այդ ՔԴՄ/ՔՍՄ միավորման հակառեկորդը եղել Է ընտրողների ձայների 30 տոկոս նշագիծը, հաղո րդել Է ՌԻԱ Նովոստին: