Օբաման հորդորել Է հանրապետականներին՝ հրաժարվել Թրամփից
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատության Է ենթարկել Դոնալդ Թրամփին՝ հորդորելով Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներին՝ պաշտոնապես հրաժարվել նրան՝ որպես նախագահի թեկնածուի պաշտպանելուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հաջակցություն Հիլարի Քլինթոնի նախընտրական հանրահավաքի ընթացքում Օբաման հայտարարել Է, որ անկարելի Է Թրամփին նախատել կանանց վերաբերյալ 11 տարի առաջ նրա արած անպարկեշտ արտահայտությունների համար եւ միաժամանակ նրան աջակցել որպես աշխարհում ամենակարեւոր պաշտոնի այսօրվա հավակնորդի:
Օբամայի խոսքով՝ հանրապետականների թեկնածուն պիտանի չԷ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ը ներկայացնելու համար:
USA Today թերթի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 11-ին, վկայում են, որ ԱՄՆ-ի նահանգների նահանգապետների եւ Կոնգրեսի անդամների թվում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների քառորդ մասը չի աջակցում իր կուսակից եւ երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփին: «Նահանգապետների եւ Կոնգրեսի անդամների թվից հանրապետականների 25 տոկոսը հրաժարվում Է աջակցել Թրամփին,-նշվում Է հոդվածում:- Հանրապետական կուսակցության անդամ 31 նահանգապետներից, 54 սենատորներից եւ 246 կոնգրեսականներից, ընդամենը 331 մարդ, 87-ը չի պաշտպանում Թրա մփի թեկնածությունը»:
Թրամփին դեմ են արտահայտվում Հանրապետական կուսակցության անդամներ հանդիսացող 56 կոնգրեսականներ, 20 սենատորներ եւ 11 նահանգապետներ:
Մինչդեռ Թրամփը հայտարարել Է, թե կուսակցության ղեկավարության կողմից աջակցության կարիք չունի եւ քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին ու իր կուսակից սենատոր Ջոն Մաքքեյնին: Ավելի վաղ հանրապետական կուսակցության ղեկավարներն ու հայտնի անդամները վճռականորեն դատապարտել են կանանց վերաբերյալ նախագահի թեկնածուի վիրավորական արտահայտությունները:
«Հիանալի Է, որ ինձանից հանեցին կապանքները, այժմ ես կարող եմ Ամերիկայի համար պայքարել այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում»,-հայտարարել Է Թրամփն այն բանից հետո, երբ Ռայանն ասել Է, որ այլեւս հանդես չի գալու նրա պաշտպանությամբ:
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը, անդրադառնալով Ռայանի դիրքորոշմանը, հայտարարել Է. «Ես չեմ ցանկանում, որ նա ինձ աջակցի: Նրա աջակցությունն ինձ չի հուզում»:
Դիտորդները նշում են, որ ընտրությունների նախաշեմին, որոնք նշանակված են նոյեմբերի 8-ին, Հանրապետական կուսակցությունում տիրող տարաձայնությունները կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ Թրամփի դիրքերի վրա եւ հանգեցնել նրա պարտության: Փորձագետներից ոմանք չեն բացառում, որ այդ տարաձայնությունները կարող են հասցնել բուն կուսակցության պառակտման: