Մյանմարում զինյալների հետ բախումներից 4 զինծառայող է զոհվել
International newsՄյանմարի Ռաքայնի նահանգում կառավարական զորքերի եւ 300 զինյալների միջեւ բախումներից 4 զինծառայող է զոհվել։ Հարձակման պահին կառավարական զորքերը պաշտպանում էին շրջանը երեք սահմանապահ կետերի վրա գրոհայինների հարձակումից, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին, հայտնում է «Սինհուա»–ն։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ատրճանակներով, թրերով եւ դանակներով զինված գրոհայինները հյուսիսից եւ արեւմուտքից հարձակվել էին զինծառայողների վրա։ Հայտնաբերվել է մեկ զինյալի մարմին, մեկ զինծառայող էլ վիրավորվել է։
Վերջին օրերին տեղի ունեցած երկու մյուս միջադեպերի ժամանակ կառավարական զորքերը երեք բնակավայրերի մաքրման աշխատանքների ընթացքում 4 զինյալի են ձերբակալել եւ հայտնաբերել 7 գրոհայինի մարմին։