Գերմանիայում տարեսկզբից ապաստան Է խնդրել ավելի քան 600 հազար մարդ
International newsԳերմանիայում 2016 թվականին պաշտոնապես ապաստան Է խնդրել ավելի քան 600 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը:
«2016 թվականին հաջողվել Է լրջորեն նվազեցնել Գերմանիա ժամանող փախստականների թիվը, իսկ գրանցման գործընթացում կարգուկանոն մտցնել… Սեպտեմբերի 30-ի դրությամբ ապաստան տրամադրելու հայտ Է ներկայացրել 616 հազար մարդ»,-հոկտեմբերի 12-ին ասել Է նախարարը լրագրողներին:
ԵՄ-ի սահմանապահ գործակալության՝ Frontex-ի տեղեկատվության համաձայն՝ 2015 թվականին Եվրամիություն Է ժամանել 1,8 մլն միգրանտ: ԳՖՀ-ի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2015 թվականին Գերմանիա Է ժամանել ավելի քան 1 միլիոն փախստական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: