Իրանում սկսել են ցուցադրել ԱՄՆ նախագահական դեբատները
International newsBloomberg գործակալության փոխանցմամբ՝ իրանցիներին հնարավորություն է ընձեռվել դիտելու ամերիկյան քաղաքականության մասին «Թղթե տնակ» սերիալն ու նախագահական դեբատները:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Namayesh հեռուստաալիքը ցուցադրել է սերիալի մասին առաջին դրվագները: Բացի դրանից՝ IRINN լրատվական հեռուստաալիքը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակել է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնողներ Հիլարի Քլինթոնի ու Դոնալդ Թրամփի մասնակցությամբ դեբատները:
Արևմուտքում նկարահանված ֆիլմերն ու սերիալներն առաջին անգամ չէ, որ ցուցադրվում են Իրանում: Օրինակ՝ ներկայումս Namayesh հեռուստաալիքով կարելի է դիտել «Վաղը կհասնի այսօրը» ամերիկյան հեռուստասերիալը: