Էստոնիայի նորընտիր նախագահը հրաժարվել է նախագահական պալատից
International newsԷստոնիայի նորընտիր նախագահ Կերստի Կալյուլայդը հրաժարվել է տեղափոխվել մայրաքաղաք Տալլինում գտնվող նախագահական պալատ՝ որոշելով շարունակել ապրել իր տանը:
Ինչպես նշում է euromag.ru-ն, ըստ երկրում գործող օրենքի՝ նախագահը պարտավոր չէ ապրել անվտանգության նորագույն համակարգերով համալրված պալատում:
Աղբյուրը նկատում է, որ Էստոնիայի պատմության մեջ առաջին կին նախագահը, որը երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է հոկտեմբերի 3-ին կայացած քվեարկության արդյունքում, նախկինում զբաղեցնում էր Եվրոպական հաշվիչ պալատում այդ երկրի ներկայացուցչի պաշտոնը: