Հարավային Կորեան հատուկ զորքեր է ստեղծում Հյուսիսային Կորեայի հրամանատարական կետերի ոչնչացման համար
International newsՀարավային Կորեան հատուկ զորքեր է ստեղծում, որոնք նախատեսված են կորեական երկու հանրապետությունների միջեւ ռազմական բախման դեպքում Հյուսիսային Կորեայի հրամանատարական կետերը եւ դրանց ղեկավարությանը ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ հատուկ զորքերի խնդիրն է լինելու Կորեական թերակղզում պատերազմի դեպքում մասնակցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նրա շրջապատի ոչնչացումը։ Խորհրդարանական ստուգման ժամանակ հարավկորեացի զինվորականները հայտնել էին, որ պատրաստվում են Հյուսիսի սադրանքների դեմ գործողությունների MH-47 ուղղաթիռների, արբանյակային նավիգացիայի եւ սովորական սպառազինությունների միջոցով։
Գործակալությունը նշում է, որ MH-47 ուղղաթիռները, որոնք պլանավորվում է հանձնել հարավկորեական բանակի շահագործմանը, ամերիկյան Chinook ուղղաթիռների մոդիֆիկացիան է։