Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պատմության ամենալեգենդար և խորհրդանշական 16 ֆոտոլուսանկարները

Լուսանկարը շատ հզոր արտահայտչական միջոց է: Այն ընդունակ է ցույց տալ իրականությունը և հաղորդել այնպիսի զգացողություններ, որոնք անհնար է բառերով արտահայտել: Լուսանկարը կարող է դառնալ մեր ամենասուր վախերի արտացոլանքը կամ, հակառակը, դիտողին հավատ ներշնչել մարդու նկատմամբ: Իրականում, այն կարող է փոխել աշխարհը: 1942թ.-ից Պուլիտցերյան մրցանակը ամեն տարի շնորհվում է առավել աչքի ընկնող լուսանկարների և ռեպորտաժային նկարահանումների շարքի համար: Որպես կանոն, մրցանակը շնորհվում է ֆոտոլրագրողներին, իսկ դափնեկիր-աշխատանքներից մրցանակ կարող են ստանալ պատմության ամենալեգենդար և խորհրդանշանային ֆոտոլուսանկարները: Օգոստոսի 19-ին կայացած Լուսանկարների օրվա առթիվ մենք հավաքել ենք ամենահայտնի աշխատանքների առավել մեծ հավաքածուն: 1. Ճապոնացի զինվորների դիակները Խաղաղ օվկիանոսի հարավում` Թարավա ատոլի վրա` ցիրուցան եղած պայթած նավակի շուրջ` 1943թ.-ի նոյեմբերի 11-ին: Արյունոտ պայքարը բռնկվել էր ճապոնական զորքերի կողմից օկուպացված ատոլլի տարածք ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներխուժումից հետո: 1944թ.-ին Ֆրանկ Ֆիլանի կողմից արված  լուսանկարն արժանացել է Պուլիտցերովյան մրցանակի: dead-japanese-soldiers-lay-scattered-around-a-blasted-pillbox-at-tarawa-island-in-the-south-pacific-on-nov-11-1943-during-world-war-ii-a-bloody-battle-ensued-after-the-us-marines-invaded-the-japanese-occupied-atoll-this- 2. Խորհրդանշական այս լուսանկարում, որը 1945թ.-ին հեղինակ Ջո Ռոզենթալին արժանացրեց մրցանակի, պատկերված են ամերիկյան 28-րդ գնդի 5-րդ դիվիզիայի ծովային նավաստիները` Սուրիբաշի լեռան գագաթին ամերիկյան դրոշը պարզած: Իվոձիմա կղզի, 1945թ.-ի փետրվարի 23: Ռազմավարական առումով Ճապոնիայից ընդամենը 1000 կմ հեռավորության վրա գտնվելով ` խաղաղօվկիանոսյան այս կղզին դարձել է այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի և արյունալի մարտերից մեկը Ճապոնիայի դեմ` ԱՄՆ-ի զորքերի մասնակցությամբ: this-iconic-photo-that-won-joe-rosenthal-the-prize-in-1945-depicts-us-marines-of-the-28th-regiment-5th-division-raising-the-american-flag-atop-mt-suribachi-iwo-jima-on-feb-23-1945-strategically-located-only-660-miles-fro 3. Մաքս Դեսֆորի կողմից արված լուսանկարում (մրցանակ` 1951թ.-ին) Հյուսիսային Կորեայի Փհենյան քաղաքի բնակիչները և երկրի այլ տարածքներից փախստականները զգուշորեն տեղաշարժվում են քաղաքային կամրջի քանդված      կառույցի վրայով` փորձելով անցնել Թեդոնգան գետի հարավային ափ և փրկվել չինական բանակի առաջատար գծի զինվորների հարձակումից: in-this-photo-by-max-desfor-that-won-the-prize-in-1951-residents-from-pyongyang-north-korea-and-refugees-from-other-areas-crawl-perilously-over-shattered-girders-of-the-citys-bridge-as-they-flee-south-across-the-taedong- 4. Հորսթ Ֆաասի լուսանկարը պատկերում է մի տղամարդու, որի ձեռքերին մահացած որդու մարմինն է:  Նա դիմում է զրահապատ մեքենայի վրա նստած  հարավ-կորեական բանակի ռենջերներին (1964թ.-ի մարտի 19):  Երեխան սպանվել էր կառավարական զորքերի կողմից, որոնք Կամբոջայի սահմանի մոտ գտնվող գյուղում հետապնդում էին ապստամբներին: Աշխատանքը 1965թ.-ին Ֆաասին Պուլիտցերովյան մրցանակի արժանացրեց: this-photo-taken-by-horst-faas-shows-a-father-as-he-holds-the-body-of-his-child-as-south-vietnamese-army-rangers-look-down-from-their-armored-vehicle-march-19-1964-the-child-was-killed-as-government-forces-pursued-guerri 5. 1967թ.-ին մրցանակի արժանացած այս լուսանկարում քաղաքացիական իրավունքների պայքարի ակտիվիստ Ջեյմս Մերեդիթը ցավից խեղաթյուրված փորձում է սողալով կտրել-անցնել 51-րդ ավտոմայրուղին այն բանից հետո, երբ 1966թ.-ի ամռանը Միսսիսիպի նահանգի Հերնանդո քաղաքում հրազենային վնասվածք էր ստացել:  Մերեդիթը գլխավորում էր «Վախի դեմ քայլարշավ» շարժումը, որի նպատակը աֆրիկաամերիկացիներին քվեարկությանը մասնակցելու կոչն էր: Քայլարշավի ժամանակ նա վիրավորվել էր, սակայն վերքը վիրակապելուց հետո շարունակել էր թափորի հետ մինչև վերջ գնալ` Մեմֆիսից մինչև Ջեքսոն, Միսսիսիպի նահանգ : Լուսանկարի հեղինակը Ջեք Թորնելն է: in-this-photo-which-won-in-1967-civil-rights-activist-james-meredith-grimaces-in-pain-as-he-pulls-himself-across-highway-51-after-being-shot-in-hernando-mississippi-in-the-summer-of-1966-meredith-was-leading-the-march-ag 6. 1969թ.-ին Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր` լեգենդար ֆոտոլրագրող Էդդի Ադամսի լուսանկարը: Լուսանկարում տեսնում ենք ազգային ոստիկանության հրամանատար գեներալ Նհուեն Նհոկ Լոանին այն պահին, երբ նա Սայհոնի փողոցում կրակում է ատրճանակից  և սպանում կասկածյալին` սպա Նհուեն Վան Լեմին (հայտնի Բեյ Լոպ կեղծանվամբ)` 1968թ.-ին  վիետկոնգների Հարավային Վիետնամ արյունալի ներխուժումից առաջ, որը ստացել է  «Tet Offensive» («ամանորյա հարձակում») անվանումը: this-picture-that-won-legendary-photojournalist-eddie-adams-the-pulitzer-prize-in-1969-depicts-south-vietnamese-gen-nguyen-ngoc-loan-chief-of-the-national-police-as-he-fires-his-pistol-shooting-and-killing-suspected-viet 7. 1976թ.-ին Նիլ Ուլևիչի կողմից արված լուսանկարում պատկերված է թայական ոստիկանական կազմակերպության ակտիվիստը` Բանգկոկի համալսարանի մոտ կախված ուսանողի անկենդան մարմինը ծաղրելիս:  Ոստիկանները գրոհեցին համալսարանի շենքն այն բանից հետո, երբ ուսանողները հանդես եկան երկրի նախկին զինվորական հրամանատարի արտաքսման պահանջով և ի նշան բողոքի` բարիկադավորվեցին համալսարանական կորպուսում: Աշխատանքը 1977թ.-ին մրցանակի արժանացավ: this-photo-taken-by-neal-ulevich-in-1976-shows-a-member-of-a-thai-political-faction-striking-at-the-lifeless-body-of-a-hanged-student-outside-thammasat-university-in-bangkok-police-stormed-the-university-after-students-d 8. Հարավ-վիետնամցի զինվորականները գնում են վախեցած երեխաների հետևից, որոնց շարքում իննամյա աղջնակ Քիմ Փհուկն է (կենտրոնում): Երեխաները փախչում են հարավ-վիետնամական ինքնաթիռի կողմից բացած հրաձգությունից` սեփական զորքերին և քաղաքացիական բնակչությանն ուղղված: Փախչելու ժամանակ սարսափած աղջիկը ամբողջությամբ պատառոտել է իր վրայի այրվող հագուստը: Լուսանկարն արվել է բնիկ վիետնամցի Նիկ Ութի կողմից և 1973թ.-ին արժանացել մրցանակի: south-vietnamese-forces-follow-after-frightened-children-including-9-year-old-kim-phuc-center-as-they-run-down-a-road-after-a-south-vietnamese-plane-accidentally-dropped-flaming-napalm-on-its-own-troops-and-civilians-the 9. Ֆոտոօպերատոր Ռոն Էդմոնդսը այս լուսանկարն արել է Վաշինգթոնում` 1981թ.-ին: Առաջին պլանում գաղտնի ծառայության գործակալ Թիմոթի Ջեյ Մաքքարտին է, կենտրոնում` Թիմոթի Կ. Դելեանտին, իսկ հետին պլանում   նախագահի մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդին` պառկած վաշինգթոնյան հյուրանոցի հարևանությամբ  գտնվող փողոցում,  Ջոն Հինքլի կրտսերի կրակոցներից վիրավորված: Վերջինս ատրճանակն ուղղել էր  հանդիսատեսների խմբի միջով և վեց կրակոց արձակել նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա:  Բրեյդին, ով այդ հարձակման արդյունքում հաշմանդամ էր մնացել, հետագայում դարձավ ԱՄՆ-ում զենքի շրջանառության նկատմամբ հսկողության վառ կողմնակիցներից մեկը: Լուսանկարի հեղինակը մահացել է այս ամսվա սկզբին` 73 տարեկան հասակում: this-photo-taken-by-ron-edmonds-in-1981-shows-secret-service-agent-timothy-j-mccarthy-foreground-washington-policeman-thomas-k-delehanty-center-and-presidential-press-secretary-james-brady-background-laying-wounded-on-a- 10. 1994թ.-ին Ժան Մարկ Բույի կողմից արված այս լուսանկարում պատկերված է սովից տառապող մի կին Ռուանդայի Ռուհանգո քաղաքի ժամանակավոր հոսպիտալում, որտեղ ապաստան գտան հազարավոր քաղաքացիական դեմքեր` կառավարական զորքերի և ռուանդական ապստամբների զինվորական բախումներից ազատվելով: Ըստ բժիշկների տեղեկատվության` Ռուանդայում ռազմական գործողությունների ժամանակ չունենալով բժշկական ծառայությունից օգտվելու որևիցե հնարավորություն` ամեն տարի հիվանդություններից  և սովից մահանում էր 20-25 մարդ: Սա մի ամբողջ շարք կազմող այն բազմաթիվ լուսանկարներից մեկն է, որոնք գեղարվեստական լուսանկար մրցանակի արժանացրին Ասսոշիեյթեդ Պրեսսին: this-photo-taken-by-jean-marc-bouju-in-1994-shows-a-starving-woman-at-a-makeshift-health-clinic-in-ruhango-rwanda-where-thousands-of-civilians-took-refuge-from-the-fighting-between-government-troops-and-the-rwandan-rebel 11. Սա երրորդն է այն յոթ լուսանկարներից, որոնք ընդգրկված են այնպիսի մի ֆոտոշարքում, որի համար հեղինակ Ալան Դիասին 2001թ.-ին  մրցանակ է շնորհվել: Լուսանկարի վրա ֆիքսված է այն պահը, երբ ոստիկանությունը 2000թ.-ին Մայամիում Էլիան Գոնզալեսի զգեստապահարանի ստուգման ժամանակ հայտնաբերում է տղային: Խուզարկումը  կազմակերպված էր կառավարական չինովնիկների կողմից ` նրա պապի` Լոզարո Գոնզալեսի տանը տղային հայտնաբերելու նպատակով:  Տղան` վեցամյա Էլիանը, դրանից առաջ գաղտնի կերպով Կուբայից ուղարկվել էր ԱՄՆ, որտեղ նրա  հարազատները, կուբացի հոր կամքին հակառակ, տղային ապաստան տրամադրելու հայց էին ներկայացրել: Այս միջադեպը որդեգրման և ներգաղթի իրավունքների հարցերով լուրջ տարաձայնությունների պատճառ դարձավ Կումբայի և ԱՄՆ-ի միջև: in-this-third-of-seven-sequential-photos-that-won-alan-diaz-the-prize-in-2001-elian-gonzalez-is-discovered-in-a-closet-as-government-officials-search-the-miami-home-of-lazaro-gonzalez-elians-great-uncle-for-the-young-boy 12. Իրաքցի տղամարդը 2004թ.-ին Իրաքում` Բաղդադի հյուսիսում, տոնում է հաղթանակը ամերիկյան բանակի այրվող «Համմեր» զրահամեքենայի վրա: Մուհամմեդ Մուհեյսենի կողմից արված այս լուսանկարն ընդգրկվել է  11 տարբեր հեղինակների 20 աշխատանքների շարքում, որոնք 2005թ.-ին արժանացել են Պուլիտցերովյան մրցանակի: an-iraqi-man-celebrates-atop-of-a-burning-us-army-humvee-in-the-northern-part-of-baghdad-iraq-this-photograph-taken-by-muhammed-muheisen-was-one-in-a-portfolio-of-20-taken-by-11-different-photographers-throughout-2004-th 13. 2004թ.-ին արված լուսանկարների շարքից վերցված Ջոն Մուրի այս լուսանկարում  բանտարկյալը, ում պահում են բաց վանդակում, զրուցում է զինվորական ոստիկանության ծառայողի հետ: Աբու-Գրեյբի բանտ, Բաղդադի շրջակայք: in-this-photo-taken-by-john-moore-in-2004-a-detainee-in-an-outdoor-solitary-confinement-cell-talks-with-a-military-policeman-at-the-abu-ghraib-prison-on-the-outskirts-of-baghdad-this-photo-was-part-of-the-same-prize-winn 14. Հրեական մենավոր այս բնակավայրը 2006թ.-ին պաղեստինյան Ռամալլա քաղաքի արևելքում` Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ամոնի բնակչության տարհանման բախման ժամանակ դիմակայում է Իսրայելի անվտանգության ծառայության  զինծառայողներին: Այս լուսանկարի համար Օդեդ Բալիլիթին 2007թ.-ին մրցանակ է ստացել: ramallah 15. «Ռեյթերզ» գործակալության ֆոտոլրագրող Ադրիս Լատիֆը 2008թ.-ին արժանացավ մրցանակի այս լուսանկարի համար, որի վրա պատկերված  է ճապոնացի վիդեոօպերատոր Քենժի Նագային, ով վիրավորվել է Մյանմայի (Բիրմա)  ցուցադրության կառույցների կառավարական ուժերի  տեղահանման ժամանակ: Օպերատորը, չնայած ոստիկանի կրակոցից վիրավորվելուն, փորձում է շարունակել նկարահանումը: Որոշ ժամանակ անց նա ստացված վերքերից հիվանդանոցում մահանում է: reuters-photographer-adrees-latif-won-the-pulitzer-prize-for-breaking-news-photography-in-2008-for-this-picture-of-a-japanese-videographer-shot-during-a-governmental-crackdown-on-demonstrators-in-myanmar-the-reporter-ken 16. Սիրիայի հյուսիսում` Իդլիբե քաղաքում, սիրիական բանակի դիպուկահարի կողմից սպանված հոր` Աբդուլազիզա Ահմեդ Քրերի հուղարկավորության ժամանակ լաց լինող տղան: Ռոդրիգո Աբդոմի կողմից արված Սիրիական կոնֆլիկտի մասին ռեպորտաժների շարքից այս լուսանկարը 2012թ.-ին արժանացել է Պուլիտցերովյան մրցանակի: a-boy-mourns-during-a-funeral-for-his-father-abdulaziz-abu-ahmed-khrer-who-was-killed-by-a-syrian-army-sniper-in-in-idlib-northern-syria-this-photo-by-rodrigo-abd-was-part-of-a-larger-portfolio-of-images-from-syria-that-
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun