Նավթը էժանանում է ՕՊԵԿ-ի և այլ երկրների համաձայնության շուրջ թերահավատության պատճառով
International newsՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի կայացած աճուրդի տվյալների համաձայն նվազում են, քանի որ ներդնողները թերհավատորեն են վերաբերվում նավթ արդյունահանող երկրների կողմից համաձայնություն կնքելուն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 0.97 տոկոսով` կազմելով 51.90 դոլար` մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1.26 տոկոսով` կազմելով 50.15 դոլար` մեկ բարելի դիմաց:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ը (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) Ալժիրում սեպտեմբեր 28-ին կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ որոշում է կայացրել սահմանափակել նավթի արդյունահանման ծավալները օրական 32-33 մլն բարելի սահմանում: