Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայում և տարհանել Հալեպի խաղաղ բնակչությանը
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում և հույս է հայտնել, որ Հալեպի խաղաղ բնակչությունը կտարհանվի: Այս մասին տեղեկացնում է The Local-ը:
«Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Սիրիայում դաժան հակամարտությունից տուժած բոլոր մարդկանց»,- ընդգծել է սրբազան քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր մատուցած ամենշաբաթյա քարոզի ժամանակ:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ է արել ամբողջովին դադարեցնել կրակը Սիրիայում «գոնե ժամակավորապես խաղաղ բնակչությանը, մասնավորեպես` երեխաներին տարհանելու ընթացքում, ովքեր գտնվում են չդադարող ու դաժան ռմբակոծությունների թիրախում»: