Հարավային Սուդանի նախագահը հերքել է իր մահվան մասին լուրերը
International newsՀարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հերքել է իր մահվան մասին լուրերը եւ ժողովրդին հանգստության կոչ արել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Երեկ երեկոյան Կիիրն ավտոմեքենայով անցել է մայրաքաղաք Ջուբայի փողոցներով՝ ողջունելով իր կողմնակիցներին: Նա լրատվամիջոցներին ասել է, որ իր մահվան մասին լուրերը տարածել են նրանք, ովքեր դեմ են խաղաղությանը: Նա նշել է, որ թույլ չի, որպեսզի երկիրը վերադառնա պատերազմական վիճակի, եւ քաղաքացիներին օրենքը չխախտելու կոչ է արել:
Կիիրի մահվան մասին տեղեկությունները տարածվել էին հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ խուճապ առաջացնելով մայրաքաղաքում: