Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


15 միլիոն՝ ֆեոդալի աթոռանիստի համար. ինչու՞ է Հրազդանի քաղաքապետը բուլկու համար չամիչներ ուղարկում

Analysis
Որքան էլ տարօրինակ չհնչի, սակայն բուլկիները միշտ չէ, որ քաղցցրահամ են լինում, սակայն այդ դեպքում իրենց քաղցրության պակասը կոմպենսացնում են իրենց շրջակայքը, օրինակ՝ աշխատավայրը քաղցրացնելով: Սա ի միջի այլոց: Կոտայքի նորաթուխ մարզպետ Արամ Հարությունյանը եվրոպաներում շքեղ առանձնատներ ձեռք բերելուց ու իրեն շռայլություններ թույլ տալուց հետո էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, որոշել է մի մեծ ֆազենդայի վերածել Կոտայքի մարզպետանը: Այս օրերին Կոտայքի մարզպետարանաը նույնիսկ կարող է օտարերկրյա տուրիստներ ձգել իր կողմ, եթե զբոսավարներն այն ներկայացնեն որպես հնավայր, ավերված ինչ-որ մշակութային որժեք: Ի դեպ, տարածքը Կոտայքի մարզպետարանին տրամադրված է վարձակալական հիմունքներով և լուրեր են շրջանառվում, որ մարզպետարանը քաղաքապետարանին տարեկան բավականին կլորիկ գումար է մուծում `վարձակալության ծախսերի համար:Բայց արի ու տես, որ Արամ Հարությունյանն առանց որևէ համապատասխան թույլտվության որոշել է իր բոստանում`այսինքն վարձակալած տարածքում, Հյուսիասյին պողոտային համարժեք շինարարություն իրականացնել: Ասում են, այդ տարածքում հիմնական պատերից սկսած քանդուքարափ են արել, եւ մարզպետի ճաշակով նորից այն վերանորոգել ու բերել են մոտավորապես Լուվրի թանգարանի տեսքի: Մարզպետի նստավայրում փոխվել է ամեն ինչ` նոր, թանկարժեք դռներ ու պատուհաններ, նոր գույք, կահկարասի, տեխնիկա, նոր, թանկարժեք ներկերով ու պաստառներով զարդարաված պատեր, մի խոսքով՝ իսկական պարահանդես… Կարճ ասած, ևս մեկ մարզպետի ուսերին ֆեոդալի փոշի նստեց և, հավանաբար, նրա երազանքի հաջորդ փուլը կլինի բդեշխ դառնալը, ինչը, սակայն, հետագայի խոսակցություն է: Վերադառնամ ֆեոդալի աթոռանիստին, որը կարգի բերելու համար, ըստ նույն տեղեկությունների, ծախսվել է մոտ 60-70 մլն դրամ, միայն թե դեռևս պարզ չէ, թե ում փողերով է այս ամենն իրականացվել, քանի որ այս արարողության համար մարզպետարանի բյուջեից ոչ մի լումա դուրս չի գրվել, և ոչ էլ հայտնի են այլ միջոցներ, որով մարզպետը կարող էր իրեն նման շռայլություններ թույլ տալ: Ի դեպ, մարզպետի նստավայրի շինարարական աշխտանքների «պրարաբը» ոմն Արշոն է, ով էլ այս օրերին մեծ թափով շինանյութ է, որ կրում է դեպի մարզպետարան: Մեծն մարզպետն, իհարկե, իրավունք չուներ վարձակալական տարածում այսպիսի խրախճանք կազմակերպեր, սակայն Հրազդանի քաղաքապետարանն էլ իրավունք չուներ ուղտի ականջում քնած լինել: Կամ էլ միգուցե քաղաքապետարանն այլ տարբերակ չի էլ ունեցել: Վերջիվերջո, ֆեոդալները հզոր են: Բայց սա դեռ վերջը չէ, մարզպետարանը կապիտալ վերանորոգման կանգնացնելուց հետո մարզպետը մեծ թափով սկսել է հեռացնել մարզպետարանի ծնունդով հրազդանցի կադրերին` նրանց փոխարինելով նոր երևանյան կադրերով: Անգամ քարտուղարուհուն Երևանից է տարել: Իսկ թե ինչով է պայամանավորված մարզպետի այս հաղթարշավը, և թե վերջապես ինչ միջոցներով է իրականացվում այս շինարարությունը, այդպես էլ չհաջողվեց իմանալ. լրագրողներին Արամ Հարությունյանը ցույց էր տվել քաղաքապետարանի և իր տեղակալների տեղը: Իսկ Հրազդանի քաղաքապետարանում, ինչպես և սպասվում էր, մարզպետի բռնած գործերի մասին շատերը գերադասում են լռել, փոխարենը սենսացիոն հայատարարություն է անում քաղաքապետարանի ճարտարապետ Մյասնիկ Կոստանյանը՝ ասելով, որ. մարզպետարանի վերանորոգման աշխատանքների ծախսը իր վրա է վերցրել քաղաքապետարանը ` տեղական բյուջեից տրամադրելով 15 մլն դրամ: Փաստորեն այս մարզում բոլոր հարցերը լուծված էին՝ միայն մարզպետարանի վերանորոգումն էր պակասում: Այսպիսով, իմացանք, թե որտեղից էր 15 միլիոնը, սակայն ընդհանուր ծախսը մոտ 60-70 միլիոն է կազմում: Իսկ թե ո՞ր մի բարի քեռին է տալու մնացածը՝ այս մասին դեռ չգիտեմ: Ի դեպ, վերջերս Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ իր տարածքում ոչ մի հրազդանցի կադր չի թողնելու: Միգուցե Արամ Դանիելյանը դրա համա՞ր է այդպես սիրաշահում իր ընկերոջը, որ գոնե քաղաքապետարանի կադրերին ձեռք չտա: Կարեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California