ԱՄՆ Քոնեքթիքութի նահանգում օդանավի կործանման պատճառը կարող էր ինքնասպանության փորձը լինել
International newsԻնքնասպանության փորձը կարող էր դառնալ ԱՄՆ Քոնեքթիքութի նահանգի Հարթֆորդ քաղաքում Piper PA 34 օդանավի կործանման պատճառը։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Ավիավթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 15։40-ին։ Թռիչքի ժամանակ հրահանգիչ Արիան Փրեւալայի եւ նորեկ օդաչու Ֆերաս Ֆրայթեհի միջեւ վեճ էր ծագել։ Օդաչուին հունից հանել էին հրահանգիչի դիտողությունները, եւ նա կործանել էր օդանավը, հայտնում է գործակալությունը։
Նրա արարքի պատճառները դեռեւս պարզ չեն։ Օդանավը կործանվել էր քաղաքի արեւելյան հատվածում՝ Pratt & Whitney ամերիկյան ընկերության շտաբ գրասենյակից ոչ հեռու։
Օդաչուն զոհվել է, հրահանգիչը այրվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել։ Երկրի վրա ոչ ոք չի տուժել։