Ռուսաստանն ընդլայնելու Է արտադրական-տեխնոլոգիական կոոպերացումը ԵԱՏՄ-ում. Մեդվեդեւ
International newsՌուսաստանը մտադիր Է ընդլայնել արտադրական-տեխնոլոգիական կոոպերացումը Եվրասիական տնտեսական միության ներսում, որպեսզի ստեղծի այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ավելի վաղ հարկ Էր լինում ներմուծել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, նա նշել Է, որ ՌԴ-ն առաջիկա երեք տարում մաքսային-սակագնային կարգավորման միջոցառումների օգնությամբ կշարունակի նպաստավոր պայմաններ ստեղծել ներմուծման փոխարինման համար:
«Անկայուն գլոբալ տնտեսության, պատժամիջոցների ճնշման պայմաններում այդ խնդիրներն արդյունավետ լուծել Է թույլ տալիս Եվրասիական տնտեսական միության ձեւաչափը: Մենք մտադիր ենք ընդլայնել արտադրական-տեխնոլոգիական կոոպերացումը միության ներսում, որպեսզի ստեղծվեն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ավելի վաղ հարկ Էր լինում ներմուծել, եւ ընդհանուր առմամբ բարձրացնել այն ընկերությունների մրցունակությունն ու արտահանական հնարավորությունները, որոնք աշխատում են մեր միության երկրներում»,-ասել Է Մեդվեդեւը: