Բակո Սահակյանը ստորագրել է «Թափոնների մասին» օրենքում փոփոխությունների օրենքը
PoliticsԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքները։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: