Ֆրանսիայի սենատում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը
International newsՖրանսիայի սենատում այսօր` հոկտեմբերի 14-ին, մեկնարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Մուրադ Փափազյանը հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսինմիաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծիbփոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլորհանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու‚ և հերքելու համար:Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքնաշխատանք տարավ, և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը,որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանւթյան ժխտումը քրեականացնող դրույթը ներառված: