«Ռուսաստանը «ազգայնական ու ագրեսիվ պետություն» է». Բուլղարիայի նախագահ
International newsՄոսկվան անթույլատրելի է համարում Բուլղարիայի նախագահի Ռուսաստանի մասին որպես «ագրեսիվ» պետության հայտարարությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլեվնելիեվը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում Ռուսաստանը անվանել է «ազգայնական ու ագրեսիվ պետություն»:
«Նման տեսակի հայտարարությունը մեզ շատ լուրջ մտահոգության առիթ է տալիս», - ասել է դիվանագետը: