ԱՄՆ-ում նոր հարցումը Թրամփի առավելությունն Է արձանագրել Քլինթոնի նկատմամբ
International newsՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 2 տոկոսային կետով գերազանցում Է իր ընդդիմախոսին՝ դեմոկրատների թեկնածու, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է Rasmussen Reports ընկերությունը:
Հաջակցություն հանրապետականի հանդես Է եկել հարցվածների 43 տոկոսը, դեմոկրատների ներկայացուցչին պաշտպանել Է 41 տոկոսը: Այդ մասին ասված Է ընկերության կայքում, որտեղ ամփոփված են հոկտեմբերի 13-ին հրապարակված հարցման արդյունքները:
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հրապարակել Է սեփական հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Հիլարի Քլինթոնը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իր հիմնական մրցակցի նկատմամբ առավելությունը հասցրել Է 4 տոկոսի:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին: Ինչպես սպասվում Է, ընտրարշավի հանգուցային պահը կդառնա Թրամփի եւ Քլինթոնի միջեւ հոկտեմբերի 19-ին կայանալիք երրորդ եւ եզրափակիչ հեռուստաբանավեճը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: