Անթալիայում պայթյուն է որոտացել
International newsԹուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Պայթյունը տեղի է ունեցել Անթալիան եւ Քեմերը միացնող ավտոմայրուղուց ոչ հեռու գտնվող ձկնորսական նավահանգստում: Դեպքի վայրում են գտնվում ոստիկանները եւ շտապօգնության մեքենաները: Պայթյունի պատճառները պարզվում են:
«Դողան» գործակալությունը պնդում է, որ նավահանգիստը հրթիռակոծության է ենթարկվել. Լեռնային տարածքից արձակված երկու հրթիռներ ընկել են ձկան խանութներից մեկի վրա: