ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ողջունում Է Սիրիայի շուրջ բանակցությունների վերսկսումը
International newsՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում Է Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է իր նշանակվելուց հետո ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 13-ին Անտոնիու Գուտերեշին հաստատել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում. ՄԱԿ-ի իններորդ ղեկավարը պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2017 թվականի հունվարի 1-ին:
«Ես ուրախ կլինեմ հնարավոր ամեն բան անել՝ աջակցելու եւ ավելացնելու վստահությունը անդամ պետությունների միջեւ: Իհարկե, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կենտրոնական երկրներն են այսօրվա աշխարհում: Ես շատ ուրախ եմ, որ Սիրիայի շուրջ բանակցությունները վերսկսվելու են: Ես այս երկու երկրներին, ինչպես եւ մյուսներին մշտապես ոգեշնչելու եմ համախմբվել: Ես մինագամայն համոզված եմ, որ եթե այս երկու երկրները մերձենան, նրանք հսկայական հնարավորություն կունենան մոբիլիզացնել մյուսներին եւ համոզել, որ առկա տարաձայնությունները կարող են հաղթահարվել»,-հայտարարալ Է Գուտերեշը: