Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին կտրվի պետծառայողի կարգավիճակ
International newsԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ու Արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցներին կտրվի պետծառայողի կարգավիճակ: Այս մասին նշված է «Պետական ծառայության մասին օրենքի» փոփոխություններում, որոնք այսօր քննարկել է Ադրբեջանի խորհրդարանը:
Առաջարկվող փոփոխությունները նախատեսում են պետական ծառայության հատուկ ձև շնորհել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ու Արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցներին:
Քվեարկության արդյունքներով այդ փոփոխություններն ընդունվել են: