Մահապարտը պայթյուն է իրականացրել Բաղդադում. կա 32 զոհ
International newsՄահապարտ ահաբեկիչը հարձակում է իրականացրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում` շիա մահմեդականների դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:
Ինչպես հաղորդվում է, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Քաղաքի հյուսիսային թաղամասի մարդաշատ շուկայի վրանում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 32 մարդ զոհվել է, 60-ից ավելին` վիրավորվել:
Բազմաթիվ շիա ուխտավորներ մասնակցում են 7-րդ դարում Մուհամեդ մարգարեի թոռան` Հուսեյնի սպանությունը ոգեկոչող սգո ծիսակատարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ` պայթյունն իրականացվել է կեսօրվա հանգստի ժամին, երբ վրանը լի է եղել ուխտավորներով: