ՄԱԿ-ի աշխատակիցները միջանցք են կազմել Հալեպից գրոհայիններին դուրս բերելու համար
International newsՄԱԿ-ի աշխատակիցները ժամանել են Հալեպ, որպեսզի սկսեն գրոհայինների դուրսբերումը քաղաքի արևելյան հատվածից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով իր աղբյուրը, համաշխարհային կազմակերպության աշխատակիցները գտնվում են Բուստան ալ-Քասր շրջանում, որտեղ արդեն տեղակայված են քաղաքից գրոհայիններին դուրս բերող ավտոբուսները:
Սպասվում է, որ բոլոր գրոհայինները դուրս կբերվեն` անկախ պատկանելությանը այս կամ այն խմբավորմանը: Հալեպի արևելյան թաղամասերից հեռացող մարդկանց հստակ թիվը հայտնի չէ: Ենթադրաբար, գործընթացը սկսվելու է հոկտեմբերի 15-ին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հանդես էր եկել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Հալեպից դուրս բերելու նախաձեռնությամբ: