Արաբական կոալիցիան ստանձնել է Սանայում սգո թափորի ուղղությամբ ավիահարվածի պատասխանատվությունը
International newsՍաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան ստանձնել է Եմենի մայրաքաղաք Սանայում սգո թափորի ուղղությամբ իրականացված ավիահարվածի պատասխանատվությունը, որի հետևանքով ավելի քան 140 մարդ էր զոհվել, ավելի քան 525-ը` վիրավորվել:
Այս մասին հայտնում է DW.com-ը` նշելով, որ քաղաքացիների ուղղությամբ հասցված ավիահարվածը «սխալմունք» է կոչվել:
«Կոալիցիայի ինքնաթիռը, չարաշահելով ռազմական գործողությունների անցկացման կանոնները և սխալ տեղեկատվություն ստանալով, սխալմամբ հարձակում է գործել, ինչը հանգեցրել է զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է Էր-Ռիադում ստեղծված հետաքննող հանձնաժողովի եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ ավիահարվածը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին և միջազգային հանրության քննադատության առիթ դարձել: