Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ
International newsԼոս Անջելեսի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, ռեստորանում, որտեղ շուրջ 50 մարդ է գտնվել, վիճաբանություն է ծագել այցելուների միջև: Երեք տղամարդ դուրս են եկել տարածքից, որոշ ժամանակ անց վերադարձել են զենքերով և սկսել կրակել ներկաների ուղղությամբ: Հաղորդվում է, որ հրաձգությունը շարունակվել է նաև հաստատության բակում:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ տուժածների մեծ մասը ինքնուրույն են հասել հիվանդանոց:
Ներկա պահին ոստիկանությունը փորձում է գտնել կրակողներին: