Բարոնուհի Քոքս. Մեծ Բրիտանիայում մարդիկ քվեարկել են ԵՄ կազմից դուրս գալու օգտին, քանի որ ազատություն էին ուզում
International newsՄեծ Բրիտանիայում մարդիկ քվեարկել են ԵՄ կազմից դուրս գալու օգտին, քանի որ ազատություն էին ուզում, ուզում էին վերադարձնել բրիտանական ազատությունը: Այս մասին հոկտեմբերի 15-ին Երեւանում լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ելույթ ունենալով «Մեծ Բրիտանիա. Եվրամիությունը լքած առաջին երկիրը» թեմայով դասախոսության ժամանակ, որը կազմակերպել էր «Ակտիվ երիտասարդական կազմակերպություն» (Active Youth Organization)-ը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտ բացակայում էր ԵՄ կազմում մնալու շահագրգռվածությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքում բնակչության 51.9 տոկոսը կողմ քվեարկեց դրան: