ՆԱՍԱ-ն մտադիր չէ երկարացնել «Ռոսկոսմոսի» հետ պայմանագիրը տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու նպատակով
International newsՆԱՍԱ-ն մտադիր չէ 2018-ից հետո երկարացնել՝ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու վերաբերյալ «Ռոսկոսմոսի» հետ պայմանագիրը, լրագրողներին հայտնել է գործակալության ղեկավարի տեղակալ Ուիլյամ Գերսթենմայերը։
Նա նաեւ շեշտել է, որ ամերիկյան տիեզերանավը, որով ՆԱՍԱ-ն մտադիր է ՄՏԿ հասցնել իր տիեզերագնացներին, պատրաստ կլինի ծրագրված ժամկետում։
Հիմա ՄՏԿ անձնակազմի անդամներին կայան են տեղափոխում միայն ռուսական «Սոյուզ» տիեզերանավերը, ամերիկացիները սկսել են դրանցով տիեզերակայան ուղեւորվել 2012-ից հետո, երբ շաթլների շահագործումը դադարեցվեց։ ԱՄՆ-ում հիմա մշակվում են նոր տիեզերանավեր՝ SpaceX-ի Dragon-ը եւ Boeing-ի CST-100 Starliner-ը։ Dragon-ի առաջին թռիչքը ծրագրված է արդեն 2017-ին, CST-100 -ինը ՝ 2018-ին։